Մինչև 2014 թվականը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ուներ գովազդ հեռարձակելու իրավունք, սակայն օրենքում փոփոխություններ կատարելուց հետո զրկվել էր այդ եկամուտներից: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Ըստ նրա` Հանրային հեռուստաընկերությունն այսօր տեխնիկական վերազինման եւ հեռարձակման ցանցի վերանայման խնդիր է դրելիր առջեւ, եւ առանց լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների դա հնարավոր չէ անել: Այդ իսկ պատճառով, ինչպես նշեց փոխնախարարը, առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը թույլատրել մինչեւ 5 րոպե տեւողությամբ գովազդի հեռարձակում տեղադրել: Ընդ որում, անվճար սոցիալական գովազդը կհեռարձակվի 00:00-ից մինչեւ 18:00-ը, իսկ վճարովի գովազդը` 18:00-ից 00:00-ն: