Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի Հանրապետության օմբուդսման Լորա Վիդովիչին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։

«Խորը վշտով տեղեկացա Զագրեբ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որի պատճառով տուժել են քաղաքացիներ եւ վնասվել են Զագրեբի պատմական շինությունները:

Ընդունեք իմ խորին վշտակցությունը: Ողբերգական երկրաշարժի պատճառով տուժած ընտանիքներին ցանկանում եմ ուժ եւ շուտափույթ ապաքինում: Այս դժվար պահին քաջություն եւ տոկունություն եմ մաղթում Խորվաթիայի Հանրապետության ժողովրդին»,- ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ցավակցական հեռագրում։