Հայաստանում COVID-19 կորոնավիրուսի տարածման հետեւանքով պարետի  խստացված կանոնների կապակցությամբ, ք. Երեւան, Ազատություն 24/1 հասցեում գործող Beeline-ի վաճառքի եւ սպասարկմա գրասենյակը նույնպես փակվեց:

Ինչպես եւ նախկինում բաժանորդների համար գործում են լայն հնարավորություններ՝ իրենց խնդիրներն առցանց լուծելու համար՝ առանց տանից դուրս գալու:

Գործում է 8202 հեռախոսահամարը, որի օգնությամբ կարելի է լուծել հետեւյալ խնդիրները.

- SIM քարտի փոխարինում,

- wi-fi մոդեմի փոխանակում 5-օրյա փորձաշրջանի ընթացքում,

- հեռախոսահամարի վերականգնում  (ֆիքսված հեռախոսահամար, ֆիքսված ինտերնետ, բջջային հետվճարային հեռախոսահամար),

Beeline-ի առցանց խանութի՝ E-shop-ի միջոցով (beeline.am/eshop) կարելի է պատվիրել.

- նոր հեռախոսահամարներ, հեռախոսներ եւ մոդեմներ,

- ֆիքսված ինտերնետի միացում (COMBO փաթեթներ):

Beeline բջջային եւ ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ՝

beeline.am/hy/payment/

կամ BeeMoney հավելվածով`

beeline.am/hy/beeline-applications/2/

Հաշիվը եւ ծառայությունները ցանկացած պահին եւ ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով`

beeline.am/hy/beeline-applications/1/

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային եւ 100 ֆիքսված հեռախոսակապից, ինչպես նաեւ բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի առցանց հարթակին: