Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիսթին Լագարդը եվրագոտու ֆինանսների նախարարներին խնդրել է լրջորեն վերանայել «կորոնաբոնդների» մեկանգամյա թողարկումը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով 2 պաշտոնյաներին:

Պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ Լագարդը նման գաղափար է առաջարկել, սակայն հավելել է, որ դեմ են հանդես եկել Գերմանիան, Նիդեռլանդները եւ մի շարք հյուսիսային երկրներ: «Եղել են տարաձայնություններ, սակայն եղել է նաեւ աջակցություն ոչ միայն Club Med-ից (հարավային երկրներից)», -ասել է աղբյուրներից մեկը: