Կորոնավիրուսի պատճառով ԵՏՄ-ում աշխատանքային միգրացիայի հետ կապված իրավիճակն օպերատիվ որոշում է պահանջում: Այս մասին հայտարարել է ԵՏՀ առեւտրի հարցերով կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնեւը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

«Ինչ վերաբերում է աշխատանքային միգրացիային, ապա հարցը քննարկվում է կարանտինային սահմանափակումների համատեքստում: Անկասկած, իրավիճակը բարդ է, եւ արագ որոշում է պահանջվում»,- ասել է նա:

«Այդ կապակցությամբ կողմերին հանձնարարվել է անհրաժեշտ մեխանիզմներ մշակել առեւտրի առանց խոչընդոտի իրականացման համար»,- հավելել է ԵՏՀ նախարարը:

ԵՏՀ խորհրդի նիստն անցկացվել է տեսահամաժողովի ձեւաչափով Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոյի ղեկավարությամբ: