Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրել է.

«Համացանցում տարածվող տեսանյութի առնչությամբ։

Շուշան Փաշինյանը մեքենա վարել սովորում էր կառավարական առանձնատան տարածքում։

Նրա կողքին նստած էր մայրը՝ Աննա Հակոբյանը։

Ինչ վերաբերում է մեքենայի մակնիշին, ապա Շուշանը վարում էր ընտանիքին պատկանող Nissan qashqai մեքենան։

Մեքենայում եղած բոլոր անձինք կապել էին ամրագոտիները:

Վարելու ընթացքում ոչ մի անձ կամ կենդանի չի տուժել»։

Նշենք, որ վարչապետ դուստր Շուշան Փաշինյանը տեսանյութը հրապարակել է Ինստագրում։