Tesla-ն մտադիր է թողարկված մեքենաների ամբողջ պարկն օգտագործել արհեստական ինտելեկտի ուսուսցման համար: Խոսքը կենտրոնական նեյրոնային ցանցի ինտելեկտուալ ուսուցման մասին է, հաղորդում է HighTech+-ը: 

Tesla բիզնես մոդելը ավտոպիլոտի մշակողների առջեւ լայն հնարավորություններ է բացում: Իլոն Մասկի ընկերությունն իր բոլոր էլեկտրամոբիլները հագեցնում է սենսորներով՝ ճանապարհային տեղեկության հավաքման համար, դրանք վաճառում եւ թեստավորում անօդաչու վարման համակարգը «գաղտնի ռեժիով»:

Այդ տվյալները շատ կարեւոր են նեյրոնային ցանցերի ուսուցման համար: