Հայաստանի Հանրային հեռուստատեսության ներկայացուցիչները կարծում են, որ գովազդային հոլովակների տեղադրման հնարավորության վերականգնմամբ իրենք կստանան մոտ 250 մլն դրամ եւ ավելի լրացուցիչ ֆինանսներ, որն այնքան էլ շատ չէ: Այս մասին մարտի 25-ին ԱԺ նիստում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Փոխնախարարը նշեց, որ 2014 թվականի փոփոխություններից հետո, որը Հանրայինին զրկել է գովազդային հոլովակների տեղադրումից միջոցներ ստանալու հնարավորությունից, Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը կորցրել է շուրջ 1,2 մլրդ դրամ: «Կառավարությունը փոխհատուցել է միայն 800 մլն դրամը»,- հայտնեց Դանիելյանը՝ հավելելով, որ գովազդից ստացվող միջոցները, միեւնույն է, չեն բավականացնի իշխանության գլխավոր խոսափողի ամբողջական վերազինմանը: