Ուկրաինայում կարանտինը երկարաձգվել է մինչեւ ապրիլի 24-ը, հաղորդում է 112.ua-ն:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդության դեպքեր են հայտնաբերվել: Եվ այդ վիճակագրությունը, ցավոք, շարունակվում է»,- ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:

Նշվում է, որ վարակման դեպքեր են գրանցվել 9 մարզերում:

Մարտի 25-ին դրությամբ Ուկրաինայի տարածքում գրանցվել է վարակման 113 դեպք, որոնցից 4-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 1 մարդ: