Մոսկվայում դադարեցնելու են 65-ն անց մարդկանց անվճար ուղեւորության գործողությունը, որոնք պետք է հետեւեն ինքնամեկուսացման ռեժիմին: Այս մասին իր բլոգում նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Հանրային տրանսպորտով անվճար ուղեւորության դադարեցումը տարածվում է քոլեջների եւ բուհերի ուսանողների վրա, ինչպես նաեւ 65-ն անց տարեցների եւ քրոնիկական հիվանդություններով տառապող քաղաքացիների վրա»,- նշել է Մոսկվայի քաղաքապետը:

«Միջոցառումը ժողովրդահաճո չէ, բայց մենք պետք է ապահովենք ինքնամեկուսացման ռեժիմի պահպանումը, որ վարակից պահպանենք մեր տատիկներին ու պապիկներին»,- շեշտել է քաղաքապետը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Կորոնավիրուսի տարածման սահմանափակմանն ուղղված միջոցառումների նոր փաթեթը ձեւակերպված է որպես հրաման մարտի 5-ի հրամանի մեջ փոփոխություններ կատարելու մասին, երբ Մոսկվայի իշխանություններն առաջին անգամ մտցրեցին բարձր պատրաստականության ռեժիմ: