Չեմ կիսում այն կարծիքը, որ Հանրային հեռուստատեսությանը մեծ ֆինանսական միջոցներ են տրամադրվում: Այս մասին այսօր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ համեմատական է: «Եթե համեմատում ենք Հանրային հեռուստատեսությանը տրամադրված միջոցները որոշ եվրոպական երկրների հետ, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների կամ էլ տարածաշրջանի մեր հարեւանների հետ, ապա մենք վերջին տեղում ենք, այն կիսելով Ալբանիայի հետ»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունում հավելյալ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին հետագայում եւս քննարկում կանցկացվի: