Միսուրիի կենդանաբանական այգին խնդրում է մարդկանց փակման ժամանակ կորոնավիրուսային համաճարակի պատճառով կենդանիներ նամակներ գրել, հայտնում է FoxNews- ը:

Միսուրիի կենդանաբանական այգին մարդկանց խնդրում է կարանտինի ընթացքում նամակներ գրել կորոնավիրուսի պատճառով փակված այգու կենդանիներին, փոխանցում է FoxNews-ը:

«Սա գաղափար է բոլոր տարիքի երեխաների համար: Նամակ գրեք կենդանաբանական այգու կենդանուն,- իր ֆեյսբուքյան էջին գրել է կենդանաբանական այգու տնօրենը:- Միգուցե դուք կկիսվեք նրանով, ինչ սովորել եք տանը կամ նրանով, ինչ իմացել եք կոնկրետ կենդանու կամ երկրի մասին: Եկեք միասին լինենք, քանի դեռ անջատ ենք»:

Սփրինգֆիլդի կենդանաբանայան այգին փակ է մինչեւ ապրիլի 1-ը, քանի որ պետությունը ջանքեր է գործադրում վիրուսի տարածումը դանդաղեցնելու համար: Նամակները կարդում են կենդանաբանական այգու բնակիչներին եւ տեղադրում են Facebook-ում:

Ըստ Միսուրիի առողջապահության դեպարտամենտի` մարտի 24-ի դրությամբ այստեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 255 եւ մահվան 5 դեպք: