Համացանցային կայքը պատրաստ է 1000 դոլար վճարել սերիալը դիտելու համար:

InternetAdvisor.com համացանցային կայքը պատրաստ է 1000 դոլար վճարել նրան, ով 17 օրում կդիտի «Օզարկ» սերիալի առաջին երկու եթերաշրջանները, փոխանցում է UPI-ն:

InternetAdvisor.com-ը հայտնում է, որ ընտրված մասնակցին 1000 դոլար կվճարվի առաջիկա երրորդ եթերաշրջանի նախաշեմին 20 ժամ տեւողությամբ սերիալի դիտման համար:

Այնուհետեւ անհրաժեշտ է լրացնել ստուգիչ ցուցակը՝ յուրաքանչյուր սերիայում պարունակվող մի քանի սյուժետ ներառելու համար: Հաղորդագրության մեջ նշված է, որ այս հնարավորությունը բաց է «Օզարկի» ինչպես երկրպագուների, անպես էլ նորեկների համար:

Հաղթողը նվեր կստանա Netflix-ի քարտ եւ Ozark-ի ապրանքներ, այդ թվում՝ սուրճի բաժակ՝ «Ես եկեղեցիներ եմ կառուցում» գրությամբ:

Հայտարարություններն ընդունվում են կայքում՝ մինչեւ մարտի 27-ը: