Ալբանիայի կառավարությունը կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման հետ կապված մարտի 25-ից երկրի ամբողջ տարածքում 30 օրով հայտարարել է տարերային աղետի ռեժիմ:

Համապատասխան օրենքի ընդունումը, մասնավորապես, նախատեսում է երկրի կառավարության եւ համայնքային իշխանությունների կողմից հանրապետության բոլոր քաղաքացիներին փոխհատուցումների վճարումների պարտավորություն, որոնք տուժել են տարերային աղետի հետեւանքով:

««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքը նախատեսում է, որ կախված արտակարգ իրավիճակի տեսակից՝ կառավարությունը պետք է այնպիսի միջոցներ ընդունի, ինչպես հանրային օբյեկտների որոշումը եւ նշանակումը որպես անվտանգ ապաստարան քաղաքացիներին ծառայելու համար, բնակչության տարհանում եւ անվտանգ շրջաններում կացարանի ապահովում,- Ալբանիայի կառավարության հաղորդագրությունից այօր մեջբերում է կատարել Plusinfo պորտալը: - Կառավարությունը եւ համայնքային իշխանությունները օրենքով պարտավոր են փոխհատուցում վճարել բոլոր քաղաքացիներին, որոնք տուժել են տարերային աղետից»:

Մարտի 24-ի երեկոյի դրությամբ՝ Ալբանիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 123, հիվանդացած 2 մարդ մահացել է, 10 պացիենտ առողջացել է: Ինֆեկցիայի տարածումը կանխելու նպատակով իշխանությունները փակել են պետական սահմանները, երկրում մտցվել է պարետային ժամ, չեն գործում սրճարաններն ու ռեստորանները: Լարված իրավիճակի համապատկերին երկրի վարչապետ Էդի Ռաման կիսով չափ կրճատել է նախարարների աշխատավարձերը: