Ուտելիքի միջոցով կորոնավիրուսը մարդու օրգանիզմ չի թափանցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքվ՝ ապացուցված չէ նաեւ այն, որ կորոնավիրուսով կարելի է վարակվել կենդանիներից: «Անհրաժեշտության դեպքում կոչ են անում պարբերաբար դերատիզացիա անցկացնել՝ կրծողներից վիրուսի տարածումը կանխելու համար»,- նշեց Ավետիսյանը:

«Հայտնի չէ նաեւ, թե արդյոք կարող է կորոնավիրուսը փոխանցվել պարկերի միջոցով: Ամեն դեպքում խանութների աշխատողները պարտադիր պետք է ձեռնոցներ օգտագործեն»,- նշեց նա:

Պաշտոնյան հայտարարեց նաեւ  սննդամթերքի ժամկետին հետեւելու անհրաժեշտության մասին: «Խստացված ռեժիմով ստուգվում են նաեւ շուկաները: Խախտումների համար պատժամիջոցները արդեն սահմանված են, դրա մասին հասարակությունը շուտով կիմանա»,- եզրափակեց պաշտոնյան: