Այս տարի հայկական տուրիզմն առնվազն 600 միլիոն դոլար կկորցնի՝ հաշվի առնելով, որ այցերի չեղարկումները, որոնք կանխատեսվում էին մինչեւ մայիս, այժմ կներառեն նաեւ հունիսը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նա պարզաբանեց, որ եթե հաշվի առնենք այն փաստը, որ 2019 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում 770 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, եւ բազմապատկենք այդ թիվը 800 դոլարով, որը, ամենահամեստ հաշվարկներով, տուրիստը ղՀայաստանի զբոսաշրջությունն այս տարի առնվազն 600 միլիոն դոլար կկորցնի. փորձագետ ծախսում է այստեղ, ապա պարզ կդառնա, թե ինչ գումարներ կարող է կորցնել Հայաստանի տնտեսությունն այս ոլորտի ճգնաժամի հետեւանքով:

Եւ սա չնայած նրան, որ այս տարի մոտ 15 տոկոս աճ էր կանխատեսվում: Բացի այդ, այս գումարի 20 տոկոսը բյուջե է գնում հարկերի տեսքով: Ընդհանուր առմամբ, անցած տարի Հայաստան է այցելել ավելի քան 1.8 միլիոն զբոսաշրջիկ, իսկ ամբողջ ոլորտի ընդհանուր եկամուտը 1.9 միլիարդ դոլար է կազմել, այսինքն` Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 15 տոկոսը»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով` կորոնավիրուսից ամենամեծ վնասը կհասցվի հենց այս ոլորտին, ուստի պետք է վճռական միջոցներ ձեռնարկվեն` հաշվի առնելով այն մուլտիպլիկատիվ լուրջ ազդեցությունը, որ ունի զբոսաշրջությունն ամբողջ տնտեսության վրա:

«Հյուրանոցները փակվում են, հանրային սննդի օբյեկտների, սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը սահմանափակվել է: Միեւնույն ժամանակ, բացի վնասներից, ճգնաժամը կարող է զարգացման լրացուցիչ հնարավորություններ ստեղծել, եթե մենք գրագետ կերպով կառավարենք առկա ռեսուրսները»,- եզրափակեց փորձագետը: