Ռուսաստանը չի սահմանափակի ցորենի արտահանումը Հայաստան: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն իսկապես ցանկանում է սահմանափակել ցորենի արտահանումը՝ կորոնավիրուսի հետ կապված վիճակի պատճառով, սակայն դա չի անդրադառնա ԵԱՏՄ երկրների վրա:

«Այժմ մենք քննարկում ենք միայն այն հարցը, որպեսզի ԵԱՏԿ երկրները չվերավաճառեն ցորենը երրորդ երկրներին: Ապրիլի սկզբին մենք համապատասխան փաստաթղթեր կընդունենք, սակայն սահմանափակումներ չեն լինի»,- ասաց Գրիգորյանը: