Կորոնավիրուսի պատճառով մտցված կարանտինը կարող է ամուսնալուծությունների աճի պատճառ դառնալ: Փակ վիճակում կյանքը կարող է ոմանց համար նմանվել տոնի, ինչպես Ծննդյան տոնը, բայց դա ոչ միշտ է լավ, քանի որ համատեղ գտնվելու երկարատեւ շրջանները կարող են ինչպես ստեղծել հարաբերություններ, այնպես էլ դրանք կործանել, փոխանցում է CNBC-ն: 

Այս փաստարկն անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում առաջ է քաշել ամուսնալուծությունների գործերով դատավարությունների առաջատար փաստաբան, բարոնուհի Ֆիոնա Շեքլթոնը: Նա ասել է, որ իրավաբանները կանխատեսում են «կամավոր բանտարկությունից» հետո ամուսնալուծությունների թվի հնարավոր աճ:

Ընտանեկան իրավունքի փաստաբան-խորհրդատու Հարդիփ Դիլոնն ասել է, որ Ծննդյան տոներից հետո իրավաբանական ընկերությունը նկատել է համացանցում՝ «Ես ցանկանում եմ ամուսնալուծվել» հարցումների որոնման 230 տոկոսով աճ: Նա ներկայումս համանման միտում է ակնկալում, հատկապես զույգերի թվի աճի մասին տեղեկություններից հետո, որոնք Չինաստանում ձգտում են ամուսնալուծվել, որտեղ ծագել էր բռնկումը, եւ մարդիկ ավելի երկար էին մնացել մեկուսացման մեջ:

Ինչպես Ծննդյան տոները, ինքնամեկուսացման մեջ միասին անցկացվող ժամանակը լարվածություն է ստեղծում «այնտեղ, որտեղ արդեն խնդիրներ կան», ասել է Դիլոնը: Նրա խոսքով՝ Ծննդյան տոների ֆինանսական ճնշումը համեմատվում է կորոնավիրուսի առաջացրած փողի, զբաղվածության եւ առողջության առումով անվստահության հետ, ինչը խորանում է այն փաստով, որ մեկուսացման ներկայիս պահանջն «այն է, ինչի փորձությանը շատերը նախկինում երբեք չեն ենթարկվել»:

Vardags ամուսնալուծությունների դատավարությունների հարցերով փաստաբանական բյուրոյի հիմնադիր Այեշա Վարդագը հայտնել է, որ ընկերությունում նկատվում է զույգերից հարցումների աճ, «որոնք պարզապես զգում են, որ չեն կարող եւս մեկ օր հաղթահարել մարդու հետ, որին այլեւս չեն սիրում, եւ սկսում են նույնիսկ միմյանց ատել՝ միասին լինելով 24/7 ժամ»: