Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իրեն լավ է զգում եւ աշխատում է տնից, որտեղ նա ինքնամեկուսացված է կորոնավիրուսով վարակված բժշկի հետ շփումից հետո, ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է Reuters-ը:

«Կանցլերը լավ է»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսին: «Նա կատարում է իր աշխատանքը տնից, ինչպես ես հայտնել էի ավելի վաղ, մշտական սերտ կապ է պահպանում կառավարության բոլոր անդամների եւ դրա աշխատակիցների հետ, ինչպես նաեւ միջազգային բանակցություններ է անցկացնում»:

Նա կրկնել է, որ Մերկելը լրացուցիչ թեստեր կանցնի:

Մերկելի անցած կորոնավիրուսի առաջին թեստի արդյունքները բացասական էին: