Օրերս մի քաղաքացի Գաջեգործների փողոցում նստել է տաքսի եւ որոշ ճանապարհ անցնելուց հետո հարբած ուղևորը և տաքսիստը վիճաբանել են: Վարորդը կանգնեցրել է մեքենան և իջել։ Նույն պահին ուղևորը նստել է մեքենայի ղեկի մոտ ու դիմել փախուստի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Մարտի 19-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անցնում էի Երևանի Գաջեգործների փողոցով, երբ մոտեցավ մի տղամարդ ու հայտնեց, որ իր մեքենան առևանգեցին։ Նրա հետ սկսեցինք հետևել մեքենայի ընթացքին», - պատմել է օպերլիազոր Տարոն Ներսիսյանը։

Մեքենային հետապնդելիս ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորը միաժամանակ օգնության է կանչել բաժնի օպերատիվ խմբին, սակայն մինչև խմբի հասնելը հաջողվել է մեքենան կանգնեցնել։

Ավտոմեքենան փախցրած տղամարդն անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Պարզվել է ինքնությունը. Գաջեգործների փողոցի 41-ամյա բնակիչ է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։