Մենք կատարում ենք շրջայցեր, իրականացնում ենք հսկողություն եւ մոնիթորինգ, մշտապես հետեւում ենք, թե ինչպես են աշխատում տնտեսական սուբյեկտները արտակարգ իրավիճակի պայմաններում։ Այս մասին մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մշտական կապ ենք պահպանում խոշոր բիզնեսի հետ, ստանում ենք լուսանկարներ, տեսանյութեր այն մասին, թե ինչպես է անցկացվում ախտահանումը։ Կարեւոր է նշել, որ քանի որ վերոնշյալ միջոցները անցկացվում են սպիրտ պարունակող նյութերի օգտագործմամբ, ապա կարելի է եզրակացնել, որ դրանք բացասական ազդեցություն չեն ունենա այն ապրանքների վրա, որ դրված են ցուցափեղկերում։ Սրա հետ մեկտեղ խորհուրդ ենք տալիս քլոր չօգտագործել»,- նշեց նա։

Նրա խոսքերով՝ սովորական ռեժիմով աշխատանք է տարվում նաեւ սպանդանոցների հետ, որտեղից ամեն օր լուսանկարներ եւ տեսահաշվետվեություններ են ուղարկում։ «Ոչ մի խստացում չկա։ Ինչ վերաբերում է աշխատակիցների բուժզննմանը, ապա նրանք այսպես թե այնպես ամեն 6 ամիսը մեկ պարտավոր են անցնել դա»,- պարզաբանեց պաշտոնյան։

Նա ընդգծեց, որ տեսչությունը իրավասու է սուպերմարկետներում տարեկան միայն մեկ անգամ ստուգում իրականացնել։

«Այդ իմաստով մենք սահմանափակված ենք օրենքով, սակայն քաղաքացիների կողմից բողոքներ ստանալու դեպքում ստուգումներ նույնպես կատարում ենք, այսինքն դա վերահսկման լրացուցիչ մեխանիզմ է»,- ամփոփեց Ավետիսյանը։