ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն (ՀՀ ԿԳՄՍՆ) ամփոփեց հանրապետությունում արտակարգ դրության պատճառով ներդրված հեռավար ուսուցման գործընթացի առաջին շաբաթվա արդյունքները: Այս մասին մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին,  պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Կարեն Սիմոնյանի հարցին, հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ՝:

Ըստ նրա, ստացված տեղեկատվության համաձայն, մարզերում այս գործընթացին մասնակցում է աշակերտների 80 տոկոսը եւ ավելին, ինչը համապատասխանում է ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին դպրոցների միջին հաճախելիությանը:

«Մենք հիմնականում կարողացանք ապահովել աշակերտների ներգրավվածությունը», -հավաստիացրեց նախարարը:

Միեւնույն ժամանակ, Հարությունյանը խոստովանեց, որ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել կրթական գործընթացի կազմակերպման հետ կապված, որոնք իրենք այժմ փորձում են լուծել:

Անդրադառնալով կրթական գործընթացը երկարաձգելու անհրաժեշտության վերաբերյալ քննարկումներին` նախարարը նշեց, որ դրա անհրաժեշտությունը կլինի, բայց` ոչ էական: