Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ինտերնետ-օպերատորների հետ պայմանավորվել է երկրում գործող կարանտինի շրջանում անվճար ինտերնետ տրամադրել դպրոցական կրթական ռեսուրսների օգտագործման համար: Այս մասին մարտի 25-ին ԱԺ նիստում ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Դրանից բացի, նախարարի խոսքով՝ Հայաստանի խորհրդարանը կարիքավոր ընտանիքներին համակարգիչներ կտա, որ այդ ընտանիքների դպրոց հաճախող երեխաները կարողանան մասնակցել հեռավար դասերին:

«Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել խորհրդարանի եւ մեր նախարարության միջեւ»,- շեշտեց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ինտերնետ կապին, ապա նախարարի հավաստիացմամբ, այն ֆիզիկապես հասանելի է Հայաստանի փաստացի բոլոր բնակավայրերում: