Վանաձորում նախօրեին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար): Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 24-ին, Լոռու մարզում հնչել են կրակոցներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 20:30-ի սահմանում Վանաձորի Առափնյա փողոցից հրազենային վնասվածքներով Վանաձորի բուժկենտրոն են տեղափոխվել 40 եւ 35-ամյա երիտասարդներ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: