Պուտինը կորոնավիրուսի տարածման ֆոնին հեռուստաուղերձ է հղել Ռուսաստանի բնակիչներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այդ կապակցությամբ նա հանդես է եկել սահմանադրական փոփոխությունների հարցով քվեարկության ամսաթվի տեղափոխման օգտին: Նոր ամսաթվի մասին որոշումը կընդունվի ավելի ուշ մասնագետների հետ խորհրդակցությունից հետո:

- Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հաջորդ շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարվում (աշխատավարձերը կպահպանվեն);

- Հաջորդ կես տարին կպահպանվեն բոլոր սոցիալական վճարումներն ու արտոնությունները;

- Վետերաններին տրամադրվող վճարումները՝ կապված Հաղթանակի 75-ամյակի հետ, պետք է կատարվեն մինչեւ մայիսի 9-ը;

- Հիվանդանոցային վճարումները պետք է հաշվարկվեն ամսական առնվազն մեկ նվազագույն աշխատավարձի չափով;

- Գործազրկության նպաստը  պետք է հավասարվի նվազագույն աշխատավարձի չափին;

- Ավելի քան 30 տոկոսով ամսական եկամտի անկման դեպքում քաղաքացուն պետք է արձակուրդ տրամադրվի սպառողական եւ հիփոթեքային վարկերով;

- Փոքր եւ միջին բիզնեսի համար պետք է կես տարով հարկերի հետաձգում տրամադրել, բացի ԱԱՀ-ից;

- Նախագահը կառավարությանը եւ ԿԲ-ին խնդրել է հավելյալ միջոցներ ձեռնարկել տնտեսության իրական հատվածի զարգացման համար;

Պուտինը նաեւ առաջարկել է 6 ամսով մորատորիում սահմանել բարդ իրավիճակում ձեռնարկությունների սնանկության համար:

Տոկոսների եւ դիվիդենդների տեսքով բոլոր վճարումները պետք է հարկվեն 15 տոկոս տոկոսադրույքով: Բանկային ավանդների տոկոսադրույքը հարկվում է 13% տոկոսադրույքով:

Նշենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 658-ի (410-ը՝ Մոսկվայում), 29 պացիենտ է ապաքինվել, 122 000 պացիենտ բժիշկների հսկողության տակ է գտնվում: