Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով, որ դասերը կազմակերպվում են առցանց հարթակներում, հարկ ենք համարում հիշեցնել երեխաների անձնական տվյալների պաշտպանության կարևորության մասին։

Խորհուրդ չի տրվում.

-Երբ երեխան ձայնագրվում կամ տեսաձայնագրվում է, ուղարկել այն ընդհանուր չատում։ Փոխարենը կարելի է ուղարկել ուսուցչին անհատական նամակով։

-Դպրոցների կամ դասարանների «Ֆեյսբուքի» էջերում բաց հասանելիությամբ տեղադրել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ նրանք կատարում են տնային հանձնարարությունները։

-Հրապարակել սքրինշոթեր, որտեղ առկա է երեխայի պատկերը։

-Հրապարակել տեսանյութեր, որտեղ երեխան կատարում է տնային հանձնարարությունները։

Խորհուրդ ենք տալիս յուրաքանչյուր գործողություն կատարելիս առաջնորդվել երեխայի լավագույն շահի սկզբունքով»։

Մանրամասների համար ծանոթացեք Գործակալության մշակած «Զգույշ, երեխաներ են» ուղեցույցին: