Գրող, թարգմանիչ Կարեն Ղարսլյանը «Ֆեսյսբուքում» գրել է. «Կուրթանցի Մեխակին հիշող կա՞: Հուսով եմ` մեր հիշողություններից չսրբվեց նույնքան արագ, որքան ԶԼՄ-ների ու Ֆեյսբուքի պատերից երկու շաբաթ առաջ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի նեոլիբերալիստական ամբարտավանության ու հախուռնության զոհը դարձածը: (Լավ է, որ ավելի ուշ հրապարակավ ներողություն խնդրեց, ինչը հազվադեպ երևույթ է հայաստանյան նախագահների ու վարչապետերի շրջանում): Բայց Մեխակի բախտը, ինչպես բազմիցս իր ողջ կյանքի ընթացքում, կարծես կրկին չբերեց. այս անգամ էլ կորոնավիրուսը շեղեց հասարակության ողջ ուշադրությունը նրա ճակատագրից, հուսով եմ, ժամանակավորապես»,– գրել է նա և տեղադրել Մեխակի նկարը («Նատյուրմորտ Մեխակով» (յուղաներկ, կտավ 60,96x45,72 սմ):

Պապանձվեցի, խոսքերս դուրս չեկան. կուրթանցին, որին հանդիմանել էր վարչապետ Փաշինյանը