Գլխավոր հարկադիր կատարողի օգնական է նշանակվել Վարդուհի Պետրոսյանը, ով կատարելու է մամուլի խոսնակի պարտականությունները։ Այս մասին Պետրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ Գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պարտականությունները եւ կատարելու եմ մամուլի քարտուղարի գործառույթները։ Շնորհակալություն եմ հայտնում Բարձրագույն դատական խորհրդի բոլոր գործընկերներիս համատեղ աշխատանքի համար»,- նշել է Վարդուհի Պետրոսյանը:

Վերջինս մինչ այս աշխատել է Բարձրագույն դատական խորհրդում եւ եղել է ԶԼՄ-ների եւ PR ծառայության գլխավոր մասնագետ։