Սաուդյան Արաբիան իրական հնարավորություն ունի օգտվել առիթից եւ, երբ աշխարհը բախվում է լուրջ տնտեսական անորշության հետ, հանգստացնել համաշխարհային էներգետիկ եւ ֆինանսական շուկաները։ Այս մասին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալման ալ Սաուդի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Ինչպես հայտնել է պետքարտուղարությունը, պետքարտուղարն ու թագաժառանգը իրենց խորը մտահոգությունն են հայտնել COVID-19-ի կապակցությամբ, կարեւորելով համավարակը կանխելու գործում բոլոր երկրների միասին աշխատելու անհրաժեշտությունը։

Կողմերն իրենց ուշադրությունը սեւեռել են համշխարհային էներգետիկ շուկաներում կայունության պահպանման անհրաժեշտությանը։ Ըստ Պոմպեոյի՝ որպես կարեւոր էներգետիկ առաջնորդ, Սաուդյան Արաբիան իրական հնարավորություն ունի օգտվել առիթից եւ, երբ աշխարհը բախվում է լուրջ տնտեսական անորոշության հետ, հանգստացնել համաշխարհային էներգետիկ եւ ֆինանսական շուկաները

Նա շնորհակալություն է հայտնել թագաժառանգին «տարածաշրջանում իրանական ռեժիմի ապակայունացնող վարքագծի» պայմաններում Սաուդյան Արաբիայի հետ շարունակվող համագործակցության համար։