Լոնդոնի դատարանը մերժել է գրավի դիմաց WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ազատ արձակելու միջնորդությունը: Նրա փաստաբանները պնդում էին դա` կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, հայտնում է Reuters-ը:

Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանի դատավոր Վանեսա Բարայցերը որոշում է կայացրեց, որ նա պետք է մնա Լոնդոնի Բելմարշ բանտում:

Միացյալ Նահանգները ձգտում են հասնել Ասանժի արտահանձնմանը կառավարական համակարգիչներ մուտք գործելու եւ լրտեսության մասին օրենքը խախտելու նպատակով դավադրության համար 18 մեղադրանքով: