Ինը եվրոպական երկրներ ԵՄ-ի իրենց գործընկերներին կոչ են արել թողարկել, այսպես կոչված, «կորոնաբոնդեր»՝ նոր պարտքային գործիք, որը կմիավորի տարբեր եվրոպական երկրների արժեթղթերը։

Պահպանողական քաղաքական գործիչները այնպիսի երկրներում, ինչպիսին են Գերմանիան, Նիդեռլանդները եւ Ավստրիան խոշոր պարտքեր ունեցող երկրների՝ Իտալիայի, Հունաստանի եւ Պորտուգալիայի հետ միասին «կորոնաբոնդերի» թողարկման հետ կապված մտավախություն ունեն, հայտնում է CNBC-ը։

Այնուամենայնիվ, Եվրոպան գտնվում է ճգնաժամի մեջ, մարտից դիտարկվել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի կտրուկ աճ։ Չորեքշաբթի առավոտվա տվյալներով՝ Եվրոպայում գրանցվել է ավելի քան 182 000 դեպք։

«Մենք պետք է ընդունենք իրավիճակի լրջությունը եւ մեր տնտեսությունն այսօր ամրապնդելու հետագա գործողությունների անհրաժեշտությունը»,- նամակում հայտարարել են Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իռլանդիայի, Սլովենիայի եւ Լյուքսեմբուրգի առաջնորդները։

«Մեզ պետք է աշխատել ընդհանուր պարտքային գործիքի վրա, որը պետք է թողարկվի եվրոպական ինստիտուտի կողմից, որպեսզի միասնական հիմքով եւ բոլոր անդամ-երկրների համար օգտակարությամբ միջոցներ գրավի շուկա»,- ասել են ինը պետությունների ղեկավարները։