Հայաստանում կորոնավիրուսով վարակված, սակայն ծանր ախտանիշներ չունեցող քաղաքացիներին կբուժեն ոչ թե հիվանդանոցներում, այլ տանը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Այսպես, նրա խոսքերով, առանց ախտանիշների կամ թեթեւ ախտանիշներով պացիենտները չեն պահվի ստացիոնարում։

Նրանց կմեկուսացնեն հյուրանոցներում կամ տանը։ Ընդ որում, նրանք կլինեն բժշկական հսկողության տակ»,- պարզաբանեց նախարարը՝ հայտարարելով, որ բուժօգնություն անհրաժեշտ կլինի միայն միջին եւ բարձր ծանրության դեպքում։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում կա կորոնավիրուսով վարակման 265 դեպք, առողջացել է 16 քաղաքացի։ Երկրում մինչեւ ապրիլի 16-ը արտակարգ դրության ռեժիմ է սահմանված։