Մոսկվայում երկու տարեց պացիենտներ են մահացել, որոնց մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է օպերատիվ շտաբը:

«88 եւ 73 տարեկան պացիենտների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: Նրանց մոտ հաստատվել էր թոքաբորբը, ունեին ուղեկցող հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Օպերատիվ շտաբը հիշեցրել է, որ տարեցները եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը: