Հայաստանի կառավարության եւ էկոնոմիկայի նախարարության կայքերում հրապարակվել է փոքր եւ միջին բիզնեսի աջակցության թվով երրորդ միջոցառումը, որն ուղղված է կորոնավիրուսի բացասական տնտեսական հետեւանքների չեզոքացմանը եւ փոքր ու միջին բիզնեսի աջակցությանը, ինչպես նաեւ ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարելավմանը ու փոփոխվող պայմաններին հարմարվելուն։ Այս մասին մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

Նա հավելեց, որ նախկինում նման տեղեկատվություն հրապարակվել էր գյուղատնտեսության առնչությամբ։