Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոն կորոնավիրուսով է վարակվել, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի կառավարությանը։

Նախօրեին անցկացված նրա թեսթը դրական է եղել, նախկինում ստացված բացասական արդյունքից հետո։

Հաղորդագրության համաձայն, Կալվոն իրեն լավ է զգում եւ բժշկական օգնություն է ստանում։