Սաուդյան Արաբիան փակել է մայրաքաղաք Էր Ռիադը եւ իսլամի երկու ամենասրբազան քաղաքները, ինչպես նաեւ պարետային ժամը երկարացրել է նոր կորոնավիրուսի հետեւանքով մահվան երկրորդ դեպքից հետո:

Պետական լրատվական Saudi Press Agency գործակալությունը հայտնում է, որ իշխանություններն արգելել են Էր Ռիադ մուտքն ու ելքը, ինչպես նաեւ Մեքքա եւ Մեդինա եւ բոլոր նահանգների միջեւ տեղաշարժը:

Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է մինչեւ 900-ի:

Երեք քաղաքներում պարետային ժամը երկարացվել է մինչեւ ցերեկվա ժամը 3, հայտնում է SPA-ն՝ վկայակոչելով թագավոր Սալմանի հավանությունը ստացած միջոցառումներին, որոնք ուժի մեջ են մտնում հինգշաբթիից:

Իշխանությունները նախատեսում են 21 օրով պարետային ժամ մտցնել եւ նախազգուշացրել են, որ խախտողները կտուգանվեն 10 հազար սաուդական ռիալով (2663 դոլար), եւ կարող են բանտարկության դատապարտվել մի քանի անգամ խախտում կատարելու դեպքում: