Առաջին անհրաժեշտության ապրանքներ, գրենական պիտույքներ, օծանելիք եւ հիգիենայի միջոցներ վաճառող խանութների, ինչպես նաեւ դեղատների աշխատանքը տնտեսական գործունեության սահմանափակման ժամանակաշրջանում արգելված չէ։ Այս մասին մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

«Ծաղկի խանութների, խաղալիք, թանկարժեք զարդեր վաճառող եւ այլ խանութների աշխատանքը արգելված է»,- հավելեց նա։

Փոխնախարարը պարզաբանեց, որ շինանյութերի վաճառքը նույնպես թույլատրված է, եթե առցանց-առաքում է գործում։