Ավելի քան 150 երկրներ մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 100-ից պակաս դեպք ունեն, ավելի ագրեսիվ միջոցառումները կօգնեն նրանց խուսափել խոշոր սոցիալական եւ տնտեսական կորուստներից, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով՝ մասնավորապես, Սահարայից հարավ Աֆրիկայի երկրներում մինչ այժմ հաշվվում է 1400-ից մի քիչ ավելի դեպք։ Եթե նրանք անհապաղ ագրեսիվ միջոցներ ձեռնարկեն հիվանդության զսպման համար, ինչպես նաեւ թեսթավորեն եւ հայտնաբերեն շփումները, նրանք կկարողանան կանգնեցնել COVID-19-ի տարածումը, կարծում է ԱՀԿ գլխավոր տնօրենը։