Վայբերով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Համարը ուկրաինական է։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։ Եվ այլ մեսենջերներով, Ֆեյսբուքում, Վոթզափով եւ այլն։ Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի՛ հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք։ Ու ամեն դեպքում #ՄնաՏանը¦, գրել է Սամվել Մարտիրոսյանը։