Ոստիկանությունն այսօր առավոտվա դրությամբ 286 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել, բերման է ենթարկվել 60 քաղաքացի: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

«Բացի այդ 655 տրանսպորտային միջոցներ երթեւեկել են 2-ից ավել ուղեւորով, որոնց զգուշացվել է, իսկ 9 ավտոմեքենայի վարորդի նկատմամբ ավել նստատեղերով ուղեւոր ունենալու համար կազմվել են արձանագրություններ՝ համապատասխան հոդվածներով»,-ասաց նա: