Մարտի 25-ին, ժամը 22:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Tida» (վարորդ՝ Հրանտ Հ.), «Opel Vectra» (վարորդ՝ Դավիթ Գ.), «Opel Astra» (վարորդ՝ Արտյոմ Ս.), «Peugeot 308» (վարորդ՝ Քնարիկ Ս.) և «Volkswagen» (վարորդ Արմեն Հ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: