Հայաստանում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը փոփոխությունները է կատարել անձանց տեղաշարժի սահմանափակումներին վերաբերող որոշման մեջ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլներով (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատրվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։