Մարտի 26-ին, ժամը 11:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղից դեպի Դվին գնացող ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում են խոտածածկ տարածք և չշահագործվող վագոն-տնակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:38-ին: Այրվել են խոտածածկույթ՝ մոտ 100 քմ և վագոն-տնակն անբողջությամբ՝ 15 քմ: