Հունգարիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի 37-ամյա տեղակալ Սթիվեն Դիքը մահացել է COVID-19 կորոնավիրուսից, հաղորդում է Sky News-ը:

Նա պաշտոնը զբաղեցրել էր անցած տարվա վերջին:

37-ամյա դիվանագետը մահացել է մարտի 24-ին: Իր օրինակով նա հերքել է այն միֆը, որ նոր տեսակի թոքաբորբը վտանգ է ներկայացնում 70 տարեկանից բարձր մարդկանց համար:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբն արձագանքել է ցավալի լուրին՝ նշելով, որ դիվանագետը նվիրված էր իր գործին եւ պատվով ներկայացնում էր իր երկիրն արտասահմանում: