Բժիշկ Գեւորգ Գրիգորյանն այսօր՝ մարտի 26-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է list.am կայքի հայտարարություններից մեկից լուսանկարը, որտեղ երեւում է, որ կայքում վաճառում են COVID 19 վիրուսի ռապիդ թեստեր։

Ըստ հայտարարության՝ արդյունքը պարզ է դառնում 15 րոպեից, վաճառվում է Երեւանի կենտրոնից,  10 հազար դրամով։

Հրապարակումից որոշ ժամանակ անց հայտարարությունը ջնջվել է։

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Հայաստանում այս պահին ռապիդ թեստեր չկան, թե ով է վաճառողը, տեղյակ չեն։