Գազի գնի հարցը միշտ ավելի քաղաքական բնույթ է կրել, քան տնտեսական: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասել է իշխող «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը:

Ըստ նրա` ավելի ցածր գնով գազ ձեռք բերելու հետաքրքրվածությունը միշտ էլ կա, եւ բանակցություններն ընթանում են հենց այս հարցի շուրջ, ընդ որում` միշտ, իսկ այս ընթացքում դրանք գուցե հարկավոր է ակտիվացնել: «Սակայն այս ամենով պետք է զբաղվեն մարդիկ, ովքեր լիազորված են բանակցություններ վարել»,- նշեց նա: