Հարգելի արցախցիներ։ Հայցում եմ ձեր ներողամտությունը, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, ես չեղարկեցի զանգվածային հանդիպումները, անձամբ չայցելեցի բոլոր համայնքները: Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջից։

«Ինձ համար կարևորը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն են: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ես պատրաստ եմ ամեն օր, ժամը 10:00-12:00, մեր կենտրոնական նախընտրական շտաբում անհատական հանդիպումներ կազմակերպել ձեզ հետ, քննարկել առկա խնդիրները և պատասխանել բոլոր հուզող հարցերին: Ձեր հարցերը կարող եք նաև ուղղել ֆեյսբուքյան մեր էջին կամ զանգահարել Թեժ գիծ՝ 047 20 45 00 հեռախոսահամարին»։