Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 2389-ով, մահացության դեպքերը` 157-ով: Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կիյանուշ Ջահանփուրը, հայտնում է IRNA-ն:

«Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2 389 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29406-ի»,- հայտնել է Ջահանփուրը:

Նա նշել է, որ վերջին օրվա ընթացքում 157 մարդ է մահացել` հավելելով, որ Իրանում, ընդհանուր առմամբ, մահացել է 2.234 մարդ:

Ջահանփուրի խոսքով` վարակվածների շրջանում արձանագրվել է 10 457 առողջացման դեպք: