Կորոնավիրուսի հարցով G20-ի գագաթնաժողովն ամբողջությամբ փակ կլինի մամուլի համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ինչ վերաբերում է G20-ի տեսահամաժողովին, մենք կներկայացնենք մեր վիդեոկադրերը: Սակայն ընդհանուր առմամբ այն փակ կլինի մամուլի համար, ձեւաչափն ընտրում է կազմակերպող երկիրը»,- ասել է Պեսկովը: