Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 26-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը եւ Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: